ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Զգուշացեք համակարգչից
«Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։
Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին»,- նման մտահոգություն հայտնեց այսօր մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը, ով նշեց, որ երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:
Նյարդաբանն ասաց, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով. «Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ, գիշերները չքնելն ու համակարգչի մոտ 12-13 ժամ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ»,- ընդգծեց Շ. Ասատրյանը:
Մասնագետը կարծում է, որ համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները` անջատվելով կյանքից:
«Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը, այդ կերպ երեխաների համար սպանությունները և ծեծկրտուքները սովորական երևույթներ են դառնում»,- փորձից ելնելով` նկատել է նյարդաբանը:
Իր հերթին հոգեբան Մարիամ Դիլբանդյանը նկատեց, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական դաստիարակության վրա` ձևավորելով վարքային մոդել:
«Ինտերնետային խաղերը գրվում են մարդու անգիտակցականի և ենթագիտակցականի վրա ազդելու համար: Որոշ խաղերում հաղթահարելու այդ զգացումը երեխային գցում է կախվածության մեջ: Նման ագրեսիվ խաղերից երեխայի մոտ նյարդերը միշտ լարված են լինում, որն էլ արտահայտվում է, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ»,- ասաց հոգեբանը։
Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում կան ձևավորված նորմեր, որոնցով, սակայն, Հայաստանում չեն առաջնորդվում:
Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:
17.07.2010 Կարդացեք նաև
19.10.2016
31.05.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
